arm.sputniknews.ru Հայաստանն այս պահին չի կարող ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։
«Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միաժամանակյա անդամակցությունն անհնար է, բայց հենց նշված օրենքի ընդունման փաստը (ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին) նշանակում է, որ ՀՀ-ն հնարավորություն ունի դառնալ ԵՄ անդամ։ Երբ ՀՀ–ն ապագայում պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին, դա էլ չի նշանակում, թե մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։ Դեռ պետք է ԵՄ անդամների և Հայաստանի քաղաքացիների համաձայնությունը։ Մյուս կողմից, առանց նախնական ինստիտուցիոնալ աշխատանքի հնարավոր չէ այս հարցն առաջադրել ՀՀ քաղաքացիների լուծմանը, և նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ է դիմել ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտով»,– ասել է Փաշինյանը։