Միշուստինը խոսել է ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական ցուցանիշների դրական դինամիկայի մասին | arm.sputniknews.ru

Միշուստինը խոսել է ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական ցուցանիշների դրական դինամիկայի մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ղազախստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրներում մակրոտնտեսական ցուցանիշների դրական դինամիկա կա գլոբալ մարտահրավերների պայմաններում, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուրն աճում է։

«Նույնիսկ գլոբալ մարտահրավերները հաշվի առնելով՝ մակրոտնտեսական ցուցանիշների դրական դինամիկա ենք տեսնում։ Հունվար-մայիսին աճել է իրական համախառն ներքին արդյունքը, ինչպես նաև արդյունաբերական արտադրությունը, գյուղատնտեսությունը և մանրածախ առևտուրը։ Աճում է նաև մեր փոխադարձ առևտուրը», – ասել է Միշուստինը։

Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունները շարունակում են համատեղ աշխատել եվրասիական ինտեգրացիան ամրապնդելու ուղղությամբ և կատարում են իրենց ղեկավարների սահմանած խնդիրները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն