ՌԴ-ն ՀՀ-ի համար սպառնալիք չէ․ Սաղաթելյանը՝ իշխանության հարցադրումների մասին | arm.sputniknews.ru

ՌԴ-ն ՀՀ-ի համար սպառնալիք չէ․ Սաղաթելյանը՝ իշխանության հարցադրումների մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության պետականության համար սպառնալիք չէ։ Այսօր ԱԺ-ում իր ելույթում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով իշխանության կողմից հնչած հարցադրմանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հիմնավորված են հայկական ապրանքների նկատմամբ ՌԴ-ի կողմից սահմանված ներմուծման սահմանափակումները, Սաղաթելյանը նշեց, թե չգիտի։

«Բայց ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգելումը քաղաքական որոշում է։ Արդյոք այդ քաղաքական որոշումը գործընկերային է․ այդ հարցի պատասխանը դո՛ւք տվեք։ Ես ՌԴ նախագահին մոտիկից չեմ տեսել․ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ Վլադիմիր Պուտինն իր ավագ ընկերն է, և ինքն ավելի շատ է շփվում Պուտինի հետ, քան ՀՀ նախկին 3 նախագահները միասին։ Հետևաբար գնացեք և կարգավորեք այդ հարաբերությունները․ այդ ճգնաժամը դո՛ւք եք ստեղծել, որի համար վճարելու են ՀՀ քաղաքացիները»,-  ասաց Սաղաթելյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն