Պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կկազմակերպվի տիկին Զոնաբենդի հետ. Կառավարություն | news.am

Պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կկազմակերպվի տիկին Զոնաբենդի հետ. Կառավարություն | news.am

news.am ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ գործադիրից հայտնել են, որ կապ է հաստատվել տիկին Զոնաբենդի հետ, և փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ Վերոնիկա Զոնաբենդը հուլիսի 8-ին բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին: Հուլիսի 15-ին NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր կառավարությանը՝ պարզելու, թե արդյոք պատրաստվում են աջակցել տիկին Զոնաբենդին և միջազգային պատվիրակությանը այդ նախաձեռնության իրականացման գործում:

Բացի այդ, հաշվի առնելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Բաքվում պահվող հայ գերիներին և պատանդներին վերջին անգամ այցելել էր նախորդ տարվա դեկտեմբերին, NEWS.am-ը հետաքրքրվել էր նաև, թե արդյոք ՀՀ կառավարությունը պատրաստվում է դիմել միջազգային գործընկերներին կամ կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանում պահվող հայերի հետ կանոնավոր մարդասիրական կապը, ընտանիքների հետ շփումը և միջազգային իրավապաշտպան կառույցների այցելությունները վերականգնելու ուղղությամբ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն