«Սատանայի փաստաբանը»․ Գարիկ Սարգսյանը, դերասանական տաղանով, Վարդևանյանին համեմատեցին Կիանու Ռիվզի և Ալ Պաչինոյի հետ | factor.am

«Սատանայի փաստաբանը»․ Գարիկ Սարգսյանը, դերասանական տաղանով, Վարդևանյանին համեմատեցին Կիանու Ռիվզի և Ալ Պաչինոյի հետ | factor.am

factor.am Ազգային ժողովի նիստում պատգամավոր Գարիկ Սարգսյանը ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության հարցի վերաբերյալ՝ անդրադառնալով նրա քաղաքական պատասխանատվությանը և մասնագիտական որակներին։

Սարգսյանն անդրադարձել է Վարդևանյանի՝ հարցերից խուսափելու ունակությանը՝ այն նմանեցնելով մարտարվեստի․ «Բոլոր մեր գործընկերների հարցադրումներին դուք տարբեր «պրիոմներ» էիք անում… «կարատեի մաստերկլաս» էիք ցույց տալիս»։

Պատգամավորը նաև մեջբերել է հանրային արձագանքները՝ թեկնածուին համեմատելով հայտնի ֆիլմի հերոսների հետ․ «Երեկոյան հիմնականում հանդիպել եմ «սատանայի փաստաբան» եզրույթին… Ես ուզում եմ մտածել, որ դուք դերասանական տաղանդով շատ մոտ եք Կիանու Ռիվզին և Ալ Պաչինոյին, և միայն զուտ այդ պատճառով են ձեզ համեմատում սատանայի փաստաբանի հետ»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն