ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան | factor.am

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում անցկացված մրցույթի արդյունքում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների ձեռքբերման արժեքը նվազել է ավելի քան 500 մլն դրամով։ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ մրցակցային պայմանները փոխել են նախկինում ձևավորված մատակարարման մոտեցումները։

«Ընդ որում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող այն նույն ընկերությունը, որը վերջին տարիներին «մենաշնորհային» մատակարարումներ էր անում ՀԷՑ-ին, սակայն այս անգամ «ստիպված էր» վերասակարկել մատակարարման գնի շուրջ, քանի որ բաց և թափանցիկ մրցութային գործընթացին այժմ արդեն մասնակցում էր ՀՀ-ում գործող մեկ այլ էներգատեխնիկական ոլորտի արտադրանք տվող հսկա ձեռնարկություն, ում մուտքն այս ոլորտ տարիներ ի վեր «փակ էր» ՀԷՑ-ի օրվա սեփականատերերի «թեթև ձեռամբ»։

Պետության կողմից լեգիտիմ միջամտության և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման մեկնարկից ի վեր, ըստ իս, սա ամենաակնառու և խոսուն փաստն է, որ վերահաստատում է ընթացիկ գործընթացների խիստ անհրաժեշտությունն ու արդարացվածությունը մեր երկրի ու ժողովրդի համար։

Հ.Գ. Նշեմ, որ 25 հազար հաշվիչների ձեռք բերման համար ՀԷՑ-ի տարեկան գնումների պլանով նախատեսված էր շուրջ 2մլրդ ՀՀ դրամ, իսկ մրցույթի նախահաշվային արժեքը սահմանված էր շուրջ 1,944մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարիներին նմանատիպ հաշվիչների ձեռք բերման միջինացված արժեքի հիման վրա է ձևավորվել Սակայն ՀԷՑ-ում գնումների թափանցիկության և մրցակցայնության ապահովման շնորհիվ նույն կազմակերպությունը վերասակարկման արդյունքում պատրաստակամություն հայտնեց՝ մատակարարելու նույն խմբաքանակը 1,430մլրդ ՀՀ դրամով և հաղթող ճանաչվեց։
Հ.Գ.Գ. Խնայված միջոցները վերաբաշխման արդյունքում կուղղվեն բաշխման ցանցի արդիականացման անհետաձգելի աշխատանքների իրականացմանը հաճախակի վթարներ ունեցող բնակավայրերից մեկում։

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն