Քուվեյթի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին | armenpress.am

Քուվեյթի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Քուվեյթի արտաքին գործերի նախարար Շեյխ Ջարրահ Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Օգտվելով այս հաճելի առիթից՝ կցանկանայի հայտնել իմ անկեղծ պատրաստակամությունն ու ձգտումը՝ շարունակելու մեր համատեղ աշխատանքը՝ ուղղված երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, ամրապնդմանն ու ընդլայնմանը տարբեր ոլորտներում՝ ի նպաստ մեր երկու բարեկամ ժողովուրդների տեսլականների և ձգտումների իրականացման»,- իր ուղերձում նշել է Քուվեյթի ԱԳ նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն