Հայաստանն էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 քվոտա՝ մաքսատուրքի 0% դրույքաչափով ներմուծման հնարավորությամբ | armenpress.am

Հայաստանն էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 քվոտա՝ մաքսատուրքի 0% դրույքաչափով ներմուծման հնարավորությամբ

Եվրասիական տնտեսական  խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026 թվականին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5,000 մեքենայի քվոտա՝ մաքսատուրքի 0% դրույքաչափով ներմուծման հնարավորությամբ։

Այդ մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա նշել է, որ լրացուցիչ 5000 միավոր քվոտայի բաշխման կարգի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։

Նախարարը նշել է, որ մոտավորապես 1900 ավտոմեքենայի քվոտա էր մնացել դիլերների և ֆիզիկական անձանց համար։

«Եվ ահա այդ թվին ավելանում է ևս 5000-ը, և այս տարվա մեր ամբողջ քվոտան էլեկտրոմոբիլների համար դարձավ 20 000»,- ասել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ՝ Հայաստանը էլելկտրոմոբիլների անմաքս ներմուծման 15000 քվոտա էր ստացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն