Կաթողիկոսն իր և 6 հոգևորականների դեմ առաջադրված մեղադրանքը որակեց անհիմն և հանիրավի | azatutyun.am

Կաթողիկոսն իր և 6 հոգևորականների դեմ առաջադրված մեղադրանքը որակեց անհիմն և հանիրավի | azatutyun.am

azatutyun.am  Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Մայր Աթոռում ժամերգությունից հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ իր և վեց բարձրաստիճան հոգևորականների դեմ առաջադրված մեղադրանքը որակելով անհիմն և հանիրավի:

«Վերադարձանք անհիմն և հանիրավիր մեղադրանքով նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամ երկու արքեպիսկոպոսի և չորս եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից: Մենք լի ենք հավատով ու վճռականությամբ՝ պաշտպանելու մեր արդար իրավունքները: Մեր ապավինությունն Աստված է և ծառայությունը բարեպաշտ աշխարհասփյուռ մեր ժողովրդի ու հարազատ երկրի համար է, – հայտարարեց կաթողիկոսը և նշեց, – Աննկուն պիտի լինենք, և միասնական, համառ ջանքեր պիտի ներդնենք, որ դադարեն հանիրավությունները մեր երկրում, խտրականությունն ու անհանդուրժողականությունը, տարածում չգտնեն ատելության խոսույթները:

Կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով մեղադրվեցին նաև եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն