Կիպրոսը կշարունակի աջակցել Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը. Կոմբոսի շնորհավորական ուղերձը՝ Միրզոյանին | armenpress.am

Կիպրոսը կշարունակի աջակցել Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը. Կոմբոսի շնորհավորական ուղերձը՝ Միրզոյանին

Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

Այս մասին տեղեկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Ես բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերությունները և շարունակում եմ հանձնառու մնալ մեր գործընկերության հետագա ամրապնդմանը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում։

Կիպրոսի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն աջակցել տարածաշրջանային խաղաղության, կայունության և համագործակցության խթանմանն ուղղված Հայաստանի ջանքերին։

Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ կշարունակենք աջակցել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը, ինչպես նաև հայ ժողովրդի ձգտումներին համահունչ՝ եվրոպական ընտանիքի հետ առավել սերտ կապերի հաստատման Հայաստանի ջանքերին»,- նշված է Կիպրոսի ԱԳ նախարարի ուղերձում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն