armenpress.am Բրիտանական Թեթֆորդ քաղաքում եռօրյա բողոքի ցույցեր են անցկացվել միգրանտների դեմ, որոնց ընթացքում տեղի են ունեցել ոստիկանության հետ բախումներ: Այս մասին հաղորդում է Independent թերթը։
Հրատարակությունը գրում է, որ Նորֆոլքի կոմսության Թեթֆորդ քաղաքում երեք գիշեր անընդմեջ տեղի են ունեցել միգրանտների դեմ ուղղված անկարգություններ, որոնց ընթացքում փորձեր են արվել գրոհել այն տների վրա, որտեղ, ենթադրաբար, եղել են ապաստան խնդրողներ։
Ինչպես հաղորդում է Independent-ը, օգոստոսի 4-ի երեկոյան սկսված ակցիաների ընթացքում ցուցարարները կոտրել են պատուհաններն ու ցանկապատները, ինչպես նաև փորձել են մտնել բնակելի շենք, որտեղ կարող էին միգրանտներ գտնվել։ Իրավապահ մարմիններն ստիպված են եղել միգրանտներին տարհանել՝ ելնելով անվտանգության նկատառումներից։
Օգոստոսի 6-ի երեկոյան երկու մարդ է ձերբակալվել։ Վերջին երեք օրերին ձերբակալվածների թիվը հասել է հինգի։
Օգոստոսի 5-ի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության մի քանի աշխատակից վնասվածքներ է ստացել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում