COP17 Երևանի Կանաչ գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է | 1lurer.am

COP17 Երևանի Կանաչ գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է

COP17 Երևանի Կանաչ Գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը

«Ներկայացրեք ձեր կազմակերպությունը, նորարարական լուծումներն ու կայուն զարգացման նախաձեռնությունները միջազգային հարթակում, որը մեկ վայրում կհամախմբի բնապահպանության ոլորտի առաջնորդներին, բիզնեսներին, փորձագետներին և փոփոխություն կերտողներին աշխարհի տարբեր երկրներից։

COP17 Երևանը բացառիկ հնարավորություն է բարձրացնելու ձեր տեսանելիությունը, ստեղծելու արժեքավոր գործընկերային կապեր և դառնալու ավելի կանաչ ու կայուն ապագայի ձևավորմանն ուղղված համաշխարհային շարժման մի մասը։

Ամրագրեք ձեր ցուցահանդեսային տաղավարն այսօր և ներկայացրեք ձեր ազդեցությունը միջազգային հանրությանը։

Գրանցվեք հիմա՝ cop17yerevangreenzone.com»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն