Բանկային տվյալները գողանալու նոր փորձ՝ 15 հազար դրամի «նվերի» անվան տակ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է | 1lurer.am

Բանկային տվյալները գողանալու նոր փորձ՝ 15 հազար դրամի «նվերի» անվան տակ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է կեղծ գովազդ, որն իբրև թե ներկայացնում է AMIO Bank-ի և Yandex Eats-ի համատեղ «շահավետ» առաջարկը։ Այս մասին տեղեկացնում են Կիբեռոստիկանությունից։

«Գովազդին հավատալով՝ օգտատերերը հայտնվում են AMIO Bank-ի օնլայն բանկինգի էջը նմանակող կեղծ կայքում։ 15,000 ՀՀ դրամ նվեր ստանալու խոստումով ձեզնից պահանջում են մուտքագրել Ձեր բանկային հաշվի մուտքանունն ու գաղտնաբառը։ Սա խաբեություն է, որի նպատակը Ձեր բանկային հաշիվներից գումար հափշտակելն է։

Եթե արդեն մուտքագրել եք տվյալները.

Անհապաղ զանգահարեք բանկ և պահանջեք ժամանակավորապես սառեցնել Ձեր հաշիվը։

Անմիջապես փոխեք օնլայն բանկինգի Ձեր գաղտնաբառը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն