Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Էդվարդ Միլիբենդը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակի առթիվ:
«Մեր ռազմավարական գործընկերության հաստատումը նոր էջ է բացել Միացյալ Թագավորություն-Հայաստան հարաբերություններում՝ ստեղծելով ընդհանուր առաջնահերթությունների շուրջ ավելի խորը համագործակցության շրջանակ։
Հույս ունեմ, որ մեր թիմերը կշարունակեն սերտորեն համագործակցել՝ առաջ մղելու այս կարևոր աշխատանքը»,- ասված է Միլիբենդի ուղերձում։