armenpress.am Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության խոսնակ Պասկալ Կոնֆավրյոն հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան խաղաղության գագաթնաժողովի 1-ամյա տարեդարձի առթիվ։
«2026 թվականի օգոստոսի 8-ը նշանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված պատմական համաձայնության առաջին տարեդարձը։ Վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների իշխանությունները կարևոր և խիզախ քայլեր են կատարել՝ իրենց ժողովուրդների համար խաղաղությունը շոշափելի դարձնելու նպատակով։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների վերաբացումը և տարածաշրջանային կապի զարգացումը պետք է հնարավորություն տան, որպեսզի Հարավային Կովկասը կրկին դառնա լիարժեք համագործակցության տարածք՝ Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակ։ Ֆրանսիան հույս է հայտնում, որ գործընթացը կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և վավերացմամբ»,-նշվում է հայտարարությունում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում