Ադրբեջանի խիստ ռեժիմի բանտում քաղբանտարկյալ Բահրուզ Սամադովի տեսողությունը վատթարանում է | civilnet.am

Ադրբեջանի խիստ ռեժիմի բանտում քաղբանտարկյալ Բահրուզ Սամադովի տեսողությունը վատթարանում է | civilnet.am

 civilnet.am Անազատության մեջ գտնվող հետազոտող և OC Media-ի հեղինակ Բահրուզ Սամադովի մոտ տեսողության լուրջ խնդիրներ են առաջացել, որոնք ավելի են սրվել Ադրբեջանի խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելու ծանր պայմանների պատճառով։ Այս մասին OC Media-ին հայտնել է նրա փաստաբան Զիբեյդա Սադիգովան։

Սամադովն ի սկզբանե ձերբակալվել էր 2024-ի օգոստոսին։ Իշխանությունները նրան մեղադրում էին Հայաստանի հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու մեջ, իսկ հաջորդ տարի նա պետական դավաճանության մեղադրանքով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։ Մինչ ձերբակալությունը Սամադովը հանդես էր գալիս Հայաստանի հետ խաղաղության օգտին։

Սամադովը պատիժը կրում է Ումբակիի խիստ ռեժիմի բանտում։ Նա նախկինում հայտնել էր, որ բանտի ղեկավարությունն իրեն չի տրամադրում դեղամիջոցներ, որոնք կարող էին թեթևացնել վիճակը։

Շարունակությունը՝ սկզբնաբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն