TRIPP-ը մոտ է իրականություն դառնալուն. Մարկո Ռուբիոյի հայտարարությունը | armenpress.am

TRIPP-ը մոտ է իրականություն դառնալուն. Մարկո Ռուբիոյի հայտարարությունը | armenpress.am

armenpress.am Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով TRIPP նախագծի իրականացման շուրջ Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության առաջին տարեդարձին։

Հայտարարության մեջ ասված է.

«Մեկ տարի առաջ այս օրը նախագահ Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովեց՝ Սպիտակ տանը հյուրընկալելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վկա լինելով նրանց կողմից պատմական համատեղ հռչակագրի ստորագրմանը։ Հռչակագիրը վերջ դրեց Հարավային Կովկասում տասնամյակներ շարունակվող հակամարտությանը և հիմք դրեց Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման նախաձեռնությանը (Trump Route for International Peace and Prosperity)։

Վերջին տասներկու ամիսների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ աշխատել է այդ խոստումը գործնական առաջընթացի վերածելու ուղղությամբ։ TRIPP-ը՝ բազմամոդալ տարանցիկ երթուղին, որը նախատեսում է արդիականացնել երկաթուղային, ճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար մոտենում է իրականություն դառնալուն։ Հայաստանում արդեն սկսվել են երկաթուղու ինժեներական ուսումնասիրությունները, իսկ Ադրբեջանը գրեթե ավարտել է Հայաստանի հետ կապվելու համար նախատեսված ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն