ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության և հաշտեցման ճանապարհին. Գրոնո | shantnews.am

ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության և հաշտեցման ճանապարհին. Գրոնո | shantnews.am

shantnews.am Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X-ի իր միկրոբլոգում գրել է.

«Այսօր լրանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների վաշինգտոնյան պատմական գագաթնաժողովի առաջին տարեդարձը: ԵՄ-ն վճռականորեն ողջունում է այդ ժամանակից ի վեր ձեռնարկված մի շարք դրական և կառուցողական քայլերը՝ խաղաղ գործընթացի հետագա ինստիտուցիոնալացման և առաջմղման համար: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ճանապարհ են բացել դեպի հարատև և անշրջելի խաղաղություն: ԵՄ-ն շարունակում է աջակցել երկու երկրներին և նրանց հասարակություններին խաղաղության և հաշտեցման ճանապարհին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն