Հրդեհը սրընթաց մոտենում է քաղաքներին. Կանադայում տարհանվել է ավելի քան 20 հազար մարդ | news.am

Հրդեհը սրընթաց մոտենում է քաղաքներին. Կանադայում տարհանվել է ավելի քան 20 հազար մարդ | news.am

news.am Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում արագ տարածվող անտառային հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 20 հազար բնակիչ, հաղորդել է Associated Press-ը։

Կրակը շարժվում է դեպի Օկանագան լճի ափին գտնվող բնակավայրերը և արդեն ոչնչացնում է տները։

Ամբողջությամբ տարհանվել է Սամերլենդ քաղաքը, որտեղ բնակվում է մոտ 12 հազար մարդ։ Սամերլենդի և հարևան Փիչլենդի ևս մոտ 8 հազար բնակիչ հրահանգ է ստացել դուրս գալ իրենց տներից։ Ոչնչացված շինությունների ճշգրիտ թիվը դեռևս չի հաստատվել։

Bald Range հրդեհը սկսվել է օգոստոսի 7-ի երեկոյան, սակայն ընդամենը մի քանի ժամվա ընթացքում հրդեհված տարածքը հասել է մոտ 50 քառակուսի կիլոմետրի։ Կրակը արագ անցել է մոտ 15 կիլոմետր դեպի Սամերլենդ՝ ընդգրկելով փոքր Ֆոլդեր համայնքը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն