Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը | azatutyun.am

Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը | azatutyun.am

azatutyun.am Հունգարիայի իշխող «Տիսա» կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակայի թեկնածությունն է առաջադրել՝ Reuters-ի փոխանցմամբ՝ նախօրեին հայտնել է կուսակցության խորհրդարանական խմբակցությունը։

Ակնկալվում է, որ երեքշաբթի օրը խորհրդարանը Բակային կընտրի հիմնականում արարողակարգային բնույթ կրող նախագահի պաշտոնում։ Սա վարչապետ Պետեր Մադյարի՝ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի իշխանության հենարանները չեզոքացնելու խորհրդանշական քայլ է, որն անելու համար, ըստ Մադյարի, նա ամուր մանդատ է ստացել ապրիլյան ընտրությունների ժամանակ, երբ իր կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ տարավ 16 տարի իշխած Օրբանի «Ֆիդես» կուսակցության նկատմամբ։

«Տիսա» խմբակցության պատգամավորների խոսքով՝ Բական մշտապես «առաջնահերթ նշանակություն է տվել իշխանությունների տարանջատման սկզբունքին՝ հետևողականորեն պաշտպանելով օրենքի գերակայությունը և դատական համակարգի անկախությունը»։

«Համոզված ենք, որ Անդրաշ Բակայի փորձառությունը և ողջ կարիերայի ընթացքում ցուցաբերած մասնագիտական անկախությունը կարևոր են այս պահին, երբ համատեղ պատրաստվում ենք Հունգարիայի նոր սահմանադրական կարգի հիմքերը դնել», – հավելել են իշխանականները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն