«Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին | azatutyun.am

«Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի շագանակագեղձի քաղցկեղը ոսկրերից անդին է տարածվել և շատ ցավ է պատճառում, Reuters-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը BBC-ի հետ զրույցում ասել է Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը։

«Քաղցկեղը տարածվել է, մետաստազավորվել ոսկրերում և դրանցից անդին, – ասել է Հանթեր Բայդենը, – «Այն շատ ցավ է պատճառում և հյուծում նրան տարբեր առումներով»։

83-ամյա պաշտոնաթող նախագահի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել Բայդեն կրտսերի հարցազրույցը։

Սպիտակ տունը լքելուց ընդամենը չորս ամիս անց Բայդենը 2025 թվականի մայիսին հայտարարեց՝ իր մոտ շագանակագեղձի քաղցկեղի «ագրեսիվ ձև»-ն է ախտորոշվել՝ նշելով, որ այն արդեն իր ոսկրերին է հասել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն