azatutyun.am Իսրայելը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի՝ Գազայի վերաբերյալ 15 կետից բաղկացած ծրագիրը և դուրս չի բերի իր զորքերը, քանի դեռ «Համաս»-ն ամբողջությամբ չի զինաթափվել, Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետի այս հայտարարությունից հետո «Համաս»-ի ներկայացուցիչը AFP-ին ասել է, որ Վաշինգտոնը պետք է ճնշում գործադրի Իսրայելի նկատմամբ, որպեսզի Նեթանյահուն ընդունի ծրագիրը։
Թրամփը հուլիսին հայտարարել էր անցյալ տարի թե՛ Իսրայելի, թե՛ «Համաս»-ի հավանությանն արժանացած՝ հրադադար հաստատելու և պատերազմն ավարտելու ծրագրում արձանագրված առաջընթացի մասին։
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային, չնայած անցյալ հոկտեմբերին համաձայնել էր հրադադար պահպանել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում