civilnet.am Ուկրաինայում և Ռուսաստանում անմեղ մարդիկ են սպանվում և վիրավորվում, պետք է դադարեցնել հակամարտությունը։ Օգոստոսի 9-ին հայտարարել է Հռոմի պապ Լևոն XIV-ը։
«Ողբերգական դեպքերը բազմապատկվում են՝ պատճառ դառնալով քաղաքացիական զոհերի թվի շարունակական աճի, այդ թվում՝ երեխաների շրջանում», – ասել է պոնտիֆիկոսը:
«Կրկին սրտանց կոչ եմ անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքն ու երկու կողմից դադարեցնել քաղաքացիական օբյեկտների դեմ հարձակումները», – հավելել է Հռոմի պապը։