Խորհրդարանը շարունակում է քննարկել Արամ Վարդևանյանի ընտրության հարցը | azatutyun.am

Խորհրդարանը շարունակում է քննարկել Արամ Վարդևանյանի ընտրության հարցը | azatutyun.am

azatutyun.am Խորհրդարանը շարունակում է քննել ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության հարցը։ Այժմ պատգամավորները հանդես են գալիս մտքերի փոխանակմամբ:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ չի հայտարարել՝ կաջակցի՞ Վարդևանյանի թեկնածությանը, թե՞ ոչ. որոշումը կընդունվի քննարկումների ավարտից հետո։ Ընդդիմադիր «Հայաստան»-ը հայտարարել է, որ ողջ կազմով կողմ կքվեարկի, բայց առանց ՔՊ-ի ձայների ընդդիմության թեկնածուն չի կարող ԱԺ փոխնախագահ ընտրվել:

Ազգային ժողովն արդեն ընտրել է երկու փոխնախագահների՝ ՔՊ-ից Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին։ Օրենքի համաձայն՝ երրորդ փոխնախագահի պաշտոնը հասնում է ընդդիմությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն