Կասեցվել է «Հարատիդ» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը | hetq.am

Կասեցվել է «Հարատիդ» ապրանքանիշի լիմոնադի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գործող «Հարատիդ» ՍՊԸ-ի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (ապրանքանիշը՝ «Հարատիդ») և հայտնաբերել սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ:

Մասնավորապես՝

– արտադրական շինությունների պատերի որոշ հատվածների վրա առկա է եղել բորբոս,

– առաստաղի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առկա եէ եղել մասնիկների թափվելու վտանգ,

– շշալցման վաննաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։

«Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ»,- ասված է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն