azatutyun.am Ռուսաստանի կազմում գտնվող Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքում, որտեղ գտնվում է խոշոր նավթավերամշակման գործարան, ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, 39-ը՝ վիրավորվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով քաղաքապետ Ռադմիր Բելյաևը։
Ռուսական տարբեր լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարված է հասցվել տարածաշրջանի նավթավերամշակման գործարանին։
Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը սգո օր է հայտարարել ուկրաինական հարձակումից հետո, ասել է քաղաքապետ Բելյաևը։