ԱԺ-ն ընդունեց էթիկայի ժամանակավոր հանձնաժողով | factor.am

ԱԺ-ն ընդունեց էթիկայի ժամանակավոր հանձնաժողով | factor.am

factor.am Ազգային ժողովը 92 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայնով ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Քվեարկությանը մասնակցեցին խորհրդարանական 3 խմբակցություններն էլ, քվեարկությանը չմասնակցեց 11 պատգամավոր։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ առաջիկայում խմբակցությունները պետք է ներկայացնեն ժամանակավոր հանձնաժողովի իրենց անդամներին։
Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի նաև հանձնաժողովի նախագահին, իսկ «Ուժեղ Հայաստանը»՝ նաև տեղակալին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն