Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում իր դեսպանին Մոսկվայից՝ խորհրդակցությունների համար | 1lurer.am

Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում իր դեսպանին Մոսկվայից՝ խորհրդակցությունների համար | 1lurer.am

1lurer.am Մոլդովան հետ է կանչում Մոսկվայում իր դեսպանին` խորհրդակցությունների համար։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։

Որոշումը կայացվել է Ստեֆան Վոդայի շրջանի Կրոկմազ բնակավայրում անօդաչու թռչող սարքի անկումից ու պայթյունից հետո։

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը միջադեպը որակել է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում՝ նշելով, որ այն սպառնալիքի տակ է դրել քաղաքացիների անվտանգությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն