factor.am ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանին թիմակից Զարուհի Բաթոյանը հարց ուղղվեց Զինված ուժերում խաղաղ պայմաններում զինծառայողների մահերի խնդրի վերաբերյալ։
Գաբրիելյանի խոսքով՝ բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցող ողբերգական դեպքերի ամբողջ պատասխանատվությունը չի կարելի թողնել միայն զինված ուժերի վրա։
«Այդ ամբողջ բեռը և պատասխանատվությունը չի կարելի թողնել բացառապես զինված ուժերի վրա։ Դա, իհարկե, շատ կարևոր դեր է խաղում նմանատիպ դեպքերում կրթությունը, դաստիարակությունը, և լուծումները պետք է լինեն շատ ավելի կոմպլեքս»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Գաբրիելյանի խոսքով՝ նման դեպքերի կանխարգելման ուղղությամբ Ազգային ժողովը և հատկապես Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը պետք է իրականացնեն վերահսկողական գործառույթ։
Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր նման դեպք ունի պատճառ, և անհրաժեշտ է ուսումնասիրել այդ պատճառները և դրանց հիման վրա գտնել լուծումներ, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում օրենսդրական փոփոխությունների միջոցով։
«Վերահսկողության շրջանակում ցանկացած դեպք ունի պատճառ, և պետք է գնանք այդ պատճառների հետևից, ուսումնասիրենք այդ պատճառները և այդ խնդիրների լուծումները բերենք, այդ թվում՝ նաև անհրաժեշտության դեպքում օրենսդրական դաշտում»,- նշեց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում