ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել | azatutyun.am

ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել | azatutyun.am

azatutyun.am Արտգործնախարարությունը ադրբեջանական բանտում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին հանդիպման առաջարկ է փոխանցել՝ բանավոր, «Ազատությանը» փոխանցեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Ռուբեն Վարդանյանի կինն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, թե կառավարությունից որևէ մեկը իր հետ կապ չի հաստատել, թեև այդ մասին հայտարարվել էր: ԱԳՆ-ից «Ազատությանը» պարզաբանեցին, որ Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկը մինչև այդ արդեն քննարկվել էր, փաստացի փոխանցվել վերջինիս հայտարարությունից հետո:

Հարցին, թե ԱԳՆ-ից կոնկրետ ով է հանդիպելու Վերոնիկա Զոնաբենդին, ԱԳՆ խոսնակը նշեց, որ «հանդիպումը կկազմակերպվի իրավասու գերատեսչությունների կողմից՝ համագործակցաբար»: «Ազատության» տեղեկություններով՝ այս պահին համաձայնեցվում են հանդիպման ժամկետները:

Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի կինն անցած հունիսին հայտարարեց մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային պատվիրակության այց Բաքու:

Նշելով, որ Հայաստանի քաղաքացիները տարիներ շարունակ զրկված են իրենց հարազատների հետ կանոնավոր, մարդասիրական անկախ կապից, Վերոնիկա Զոնաբենդը դիմել էր Ադրբեջանի օմբուդսմենին՝ խնդրելով ապահովել այդ պատվիրակության այցը Բաքու, կազմակերպել տեսակցություն Ումբակիի բանտում պահվող հայ բանտարկյալների հետ, ինչպես նաև նրանց փոխանցել ընտանիքների կողմից պատրաստված ծանրոցներ, լուսանկարներ, նամակներ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն