factor.am ԱԺ-ում Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը հարց ուղղեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման մասին։
Մանուկյանը հիշեցրեց, որ Գաբրիելյանը 2022 թվականին ստեղծված հանձնաժողովի անդամ է եղել, սակայն զեկույցի պատրաստման վերջնական փուլում այլևս հանձնաժողովի անդամ չի եղել։
Պատգամավորը Գաբրիելյանին հարցրեց՝ պատրա՞ստ է արդյոք ամբողջությամբ հրապարակել զեկույցը։ Նա նաև հետաքրքրվեց՝ արդյոք Գաբրիելյանին հայտնի է, թե հանձնաժողովի անդամներից ովքեր են ստորագրել զեկույցը, իսկ ովքեր՝ ոչ։
«Մեր հասարակության իրազեկված լինելու իրավունքը չի կարող խաթարվել»,- պատասխանեց Գաբրիելյանը։
Ինչ վերաբերում է զեկույցի տակ իր ստորագրությանը՝ Գաբրիելյանը նշեց, որ այն չի ստորագրել, քանի որ մանդատը վայր դնելուց հետո, երբ զեկույցն արդեն պատրաստ էր, դրան չի ծանոթացել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում