pastinfo.am Կոլումբիայում 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 12:34-ին (Հայաստանի ժամանակով՝ 16:34-ին) Կարտագո քաղաքից 31 կիլոմետր հեռավորության վրա: Օջախը գտնվել է 99 կիլոմետր խորության վրա:
Երկրաշարժը տևել է մոտ մեկ րոպե, Բոգոտայի բնակիչները դուրս են վազել փողոց: Մանիասլեսում մասնակիորեն փլուզվել է Մայր տաճարի աշտարակը:
