Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին | news.am

Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը շնորհավորել է առաքելության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ առաքելություն:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում  ակտիվացող համագործակցությունը և պատրաստակամություն են հայտնել շարունակել խորացնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև փոխգործակցությունն առևտրատնտեսական,  տեխնոլոգիական, կրթական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում»,- նշված է հաղոդրագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն