Գյումրիում հրշեջ-փրկարարները մարել են հրդեհի տարածումը

Գյումրիում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Օգոստոսի 10-ին՝ ժամը 14։27-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հնոցավան փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 70 քմ)։

Հրդեհը մեկուսացվել ժամը 14:42-ին է, մարվել՝ 15:07-ին։ Այրվել են տանիքից մոտ 50 քմ հատված և չորս արևային վահանակ:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն