factor.am Կոլումբիայի արևմտյան հատվածում երկուշաբթի վաղ առավոտյան տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 111 մարդ, ևս 87-ը վիրավորվել են։ Մի շարք քաղաքներում շենքեր են փլուզվել, իսկ փլատակներում դեռ մարդիկ կան։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.4 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումների օջախը եղել է 107 կիլոմետր խորության վրա՝ Չոկո նահանգի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մոտ։
Կոլումբիայի նոր նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան հայտարարել է ազգային արտակարգ դրություն։ Նա նշել է, որ կառավարության բոլոր հնարավորություններն ուղղված են մարդկանց կյանքը փրկելուն, տուժած համայնքներին աջակցելուն և անհրաժեշտ օգնություն տրամադրելուն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում