ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը

ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը

Երևանում 2024 թվականին բարեկարգված և վերանորոգված 70 բակային տարածքների ու խաղահրապարակների ուսումնասիրությամբ ԹԻՀԿ-ն խնդիրներ է արձանագրել աշխատանքների որակի, անվտանգության, կանաչապատման, գնումների թափանցիկության և բնակիչների մասնակցության ոլորտներում։

«Որքանո՞վ են Երևանի բարեկարգված բակերն ու խաղահրապարակները որակյալ, անվտանգ և համապատասխան բնակիչների կարիքներին։

ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանում 2024 թվականին բարեկարգված և վերանորոգված 70 բակային տարածք ու խաղահրապարակ՝ գնահատելով ինչպես կատարված աշխատանքների որակը, այնպես էլ դրանց համար ծախսված հանրային միջոցների օգտագործման թափանցիկությունն ու արդյունավետությունը։

Հետազոտությունն իրականացվել է 14 մոնիտորի մասնակցությամբ՝ համադրելով դաշտային դիտարկումները, գնումների փաստաթղթերի ուսումնասիրությունը և բնակիչների կարծիքները։

Վերհանված խնդիրների հիման վրա ԹԻՀԿ-ը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք, մասնավորապես, վերաբերում են գնումների և փաստաթղթերի թափանցիկությանը, մրցակցության ուժեղացմանը, աշխատանքների ու տեղադրված գույքի որակի վերահսկմանը, կանաչապատման և ոռոգման պատշաճ կազմակերպմանը, բնակիչների մասնակցությանը, ինչպես նաև հանձնման-ընդունման և հետագա սպասարկման ավելի արդյունավետ մեխանիզմների ներդրմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ այստեղ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն