Ռուսաստանում հայտնել են, թե երբ կարող են քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը | news.am

Ռուսաստանում հայտնել են, թե երբ կարող են քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը | news.am

news.am ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը միջազգային պայմանագիր է և պետք է բարեխղճորեն կատարվի դրա բոլոր կողմերի կողմից, այդ թվում՝ ՀԱՊԿ մարմինների գործունեության ֆինանսավորման վերաբերյալ յուրաքանչյուր անդամ պետության պարտականությունը։ «Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքին մասնակցելուց և դրա բյուջեի վերաբերյալ ամենամյա որոշումները չստորագրելը նշանակում է միայն իրեն պատկանող իրավունքի չօգտագործում, սակայն չի դադարեցնում Հայաստանի պարտավորությունները՝ ազգային վճարը ժամանակին փոխանցելու հարցում»,- նշել է բարձրաստիճան դիվանագետը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն