ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին․ Գալուզին | civilnet.am

ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին․ Գալուզին | civilnet.am

civilnet.am Հայաստանը մինչև 2026-ի դեկտեմբեր պետք է որոշում կայացնի Եվրոպական միությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) անդամակցությունը պահպանելու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու հարցում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Գալուզինը հստակեցրել է, որ իր նշած ժամկետը պայմանավորված է նրանով, որ այդ ժամանակ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը քննարկվելու է Երևանի նկատմամբ հնարավոր հետագա քայլերի հարցը։

«Ակնհայտ է, որ եթե մինչև այդ պահը հանրաքվեի կոչը չլսվի, ղեկավարները հաշվի կառնեն այդ փաստը համապատասխան հետագա համատեղ քայլերը որոշելիս», – նշել է նա։

ՌԴ փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների՝ Հայաստանի եվրոպական ձգտումների վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ նշվել է երկրում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով համազգային հանրաքվե հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացնելու անհրաժեշտության մասին՝ առանց կոնկրետ ամսաթիվ նշելու։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն