factor.am ՌԴ Վորոնեժի մարզում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Wildberries լոգիստիկ կենտրոնի և Օրենբուրգի մարզում գտնվող «Օրսկնեֆտեօրգսինտեզ» նավթավերամշակման գործարանի վրա, գրում է Current time-ը։
Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Վորոնեժի և մարզի հինգ շրջանների վրա խոցել են 15 անօդաչու թռչող սարք։ Նովոուսմանսկի շրջանում զոհվել է 49-ամյա տղամարդ, ևս երկուսը՝ վիրավորվել. նրանցից մեկը հարձակման պահին գտնվել է դրսում, մյուսը՝ խոշոր լոգիստիկ կենտրոնում։
Գուսևի խոսքով՝ «անօդաչու թռչող սարքի անկման հետևանքով» հրդեհներ են բռնկվել խոշոր ընկերության երկու պահեստներում։ Մեկ օբյեկտում մարվել է 16,000 քառակուսի մետր, իսկ մյուսում՝ 20,000 քառակուսի մետր տարածքով հրդեհ։ Վնասվել է նաև երեք բեռնատար և մեկ մարդատար մեքենա։
Astra-ի տվյալներով՝ Wildberries լոգիստիկ կենտրոնը գտնվում է Նովոուսմանսկի շրջանի Ալեքսանդրովկա գյուղում: Ընկերության մամուլի ծառայությունը գիշերը հայտնել է, որ աշխատակիցները տարհանվել են Վորոնեժի մարզի լոգիստիկ օբյեկտներից:
Օրենբուրգի մարզում, ըստ ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգի ալիքների, հարձակման է ենթարկվել Օրսկի (քաղաք, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից ավելի քան 1400 կիլոմետր հեռավորության վրա) «Օրսկնեֆտեօրգսինտեզ» նավթավերամշակման գործարանը: Հաղորդվել է, որ, հավանաբար, վնասվել է տարեկան 1,6 միլիոն տոննա հզորությամբ հիդրոքրեքինգային համալիրը:ն կերոսին, մազութ և քսայուղեր։ Դրա նավթավերամշակման հզորությունը կազմում է տարեկան 6,6 միլիոն տոննա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում