Ուկրաինայի ԱԳ նախարարն ներկայացրել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ զրույցի մանրամասները | news.am

Ուկրաինայի ԱԳ նախարարն ներկայացրել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ զրույցի մանրամասները | news.am

news.am Ես լավ զրույց եմ ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան։

«Մենք քննարկել ենք ուկրաինա-հայկական հարաբերությունների զարգացումն ու երկկողմ երկխոսության հետագա առաջմղման ուղիները։ Մենք շարունակել ենք մեր բարձր մակարդակի շփումները, որոնք տեղի էին ունեցել նաև Հայաստանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։

Մենք կարծիքներ ենք փոխանակել տարածաշրջանային զարգացումների և մեր տարածաշրջաններում կայունության ու անվտանգության կարևորության շուրջ՝ ընդհանուր եվրոպական անվտանգության համար։

Ես իմ գործընկերոջը տեղեկացրել եմ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ վերջին հարձակումների հետևանքների և մեր ժողովրդի ու քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ շարունակվող ահաբեկչության մասին։ Մենք պայմանավորվել ենք պահպանել սերտ կապը և շարունակել զարգացնել ուկրաինա-հայկական համագործակցությունը», – գրել է Սիբիգան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն