factor.am Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության կողմից նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել է 113 օտարերկրյա քաղաքացի, հաղորդում է վրացական Առաջին ալիքը։
Գերատեսչության տվյալներով՝ Միգրացիայի դեպարտամենտի կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Հայաստանի, Չինաստանի, Քենիայի, Կուբայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Եգիպտոսի, Եթովպիայի, Հորդանանի, Նեպալի, Նիգերիայի, Պակիստանի, Թաիլանդի և այլ պետությունների ընդհանուր առմամբ 113 քաղաքացիներ։