factor.am «TRIPP-ը ևս գազամուղի է վերաբերում․ այսինքն՝ Հայաստանի տարածքով անցնելու է TRIPP-ի շրջանակներում գազամուղ, և սա գուցե ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք դիտարկենք ևս մեկ աղբյուր ունենալու, օգտվելու այդ գազամուղի հնարավորություններից»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ թեև սա դեռևս տեսական դիտարկում է, սակայն գործնականում այն իրականացնելը բարդ չէ:
«Իհարկե, սա շատ տեսական միտք է, որը ես հիմա էս պահին արտահայտում եմ, բայց դա բարդ չէ գործնականում իրականացնել»,- ընդգծեց Խանդանյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում