Սիրիայի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար ալ-Ասադին | civilnet.am

Սիրիայի դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել Բաշար ալ-Ասադին | civilnet.am

civilnet.am Սիրիական դատարանը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել երկրի նախկին ղեկավար Բաշար ալ-Ասադին՝ քաղաքացիական պատերազմի ընթացքում «ռազմական հանցագործությունների» և «մարդկության դեմ ուղղված հանցագործությունների» մեղադրանքով։

Նույն գործով մահապատժի է դատապարտվել նաև Ասադի մորական կողմից զարմիկ Աթեֆ Նաջիբը, որը Դարաայի հարավային նահանգում ղեկավարել էր այն բռնաճնշումները, որոնք հանգեցրել էին ապստամբության, ապա՝ քաղաքացիական պատերազմի։ Խիստ անվտանգության պայմաններում Նաջիբը բանտարկյալի համազգեստով կանգնել է դատարանի դահլիճում գտնվող վանդակում, երբ դատավորը հրապարակել է դատավճիռը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն