Հութիները առևտրային նավ են խոցել | azatutyun.am

Հութիները առևտրային նավ են խոցել | azatutyun.am

azatutyun.am Եմենում գործող իրանամետ հութիները Կարմիր ծովը Հնդկական օվկիանոսին կապող Բաբ-էլ-Մանդեբի նեղուցում այսօր առևտրային նավ են խոցել։ Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են Եմենի կենտրոնական իշխանության ներկայացուցիչները, ըստ որոնց՝ հարձակման հետևանքով զոհվել են Տանզանիայի դրոշի ներքո նավարկող «Թիհամա» նավի անձնակազմի անդամներից երեքը։

Հուլիսին հութիները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին՝ սպառնալով խոցել Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը հատել փորձող առևտրային նավերը՝ նախևառաջ սաուդյան նավթ տեղափոխող լցանավերը։

Այսօրվա հարձակումը հութիների կողմից իրականացված առաջին գործողությունն է, որի ընթացքում զոհվում են առևտրային նավի անձնակազմի անդամներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն