azatutyun.am Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հրաժարվել է Ռուսաստանը «թշնամի պետություն» անվանել։
«Այլ պետությանը հրապարակավ թշնամի անվանելը հռետորական հնարք լինել չի կարող։ Դրան հետևում են կոնկրետ արտաքին քաղաքական հետևանքները», – նշել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետի պնդմամբ՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչների նման քայլերն էին, որ ի վերջո հանգեցրեցին 2008 թվականի օգոստոսյան պատերազմին։
«Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորումը մեր առաջնահերթությունների թվում է։ Հուսով ենք, որ դա հնարավոր կդառնա քաղաքական փոփոխությունների շնորհիվ», – հայտարարել է Կոբախիձեն։