Լիբանանը վերացրել է մահապատիժը | azatutyun.am

Լիբանանը վերացրել է մահապատիժը | azatutyun.am

azatutyun.am Լիբանանի խորհրդարանն այսօր քվեների մեծամասնությամբ վերացրել է մահապատիժը։

«Այսպիսով, Լիբանանը դարձել է Մերձավոր Արևելքի առաջին պետությունը, որ պաշտոնապես հրաժարվել է ծայրահեղ այս պատժաչափից», – հաղորդում է France-Presse գործակալությունը։

Վերջին անգամ Լիբանանում մահապատիժը կիրառվել էր 2004 թվականին։

«Սա պատմական իրադարձություն է։ Մահապատժի առկայությունը Լիբանանի քրեական օրենսգրքում նախկինում խոչընդոտում էր Բեյրութի կողմից հետախուզվող անձանց արտահանձնմանը այն երկրներից, որտեղ այդ պատժաչափն արգելված է», – հայտարարել է Լիբանանի արդարադատության նախարար Ադել Նասարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն