Թիվ 67 ավտոբուսում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել | hetq.am

Թիվ 67 ավտոբուսում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հայտնում է, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում։

«Տիգրան Մեծի պողոտայում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հաշվված րոպեներ անց ժամանած Շտապօգնության ծառայությանը չի հաջողվել փրկել ուղևորի կյանքը և արձանագրվել է վերջինիս մահը։

Ցավակցում ենք քաղաքացու ընտանիքին և հարազատներին»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն