Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Փաշինյանը շնորհավորել է Մինդաուգաս Սինկևիչիուսին Լիտվայի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և հաջողություններ մաղթել պատասխանատու գործունեության ընթացքում։

Իր հերթին Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսը ևս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում համատեղ ջանքերով երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ կհաղորդվի։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի գործնական իրականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Երկուստեք կարևորվել է բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը:

Քննարկվել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն