Հունգարիան նոր նախագահ ունի | azatutyun.am

Հունգարիան նոր նախագահ ունի | azatutyun.am

azatutyun.am Հունգարիայի խորհրդարանն այսօր երկրի նախագահի պաշտոնում ընտրել է 73-ամյա իրավաբան, Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակային։ Նրա օգտին են քվեարկել 199-տեղանոց հունգարական խորհրդարանի անդամներից 140-ը։

Հունգարիայի նորընտիր նախագահը հայտնի է երկրի այժմ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի հանդեպ որդեգրած սուր քննադատական մոտեցումներով։

Հունգարիայի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել երկրի Սահմանադրության մի շարք դրույթների փոփոխությունից հետո։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախկին նախագահ Տամաշ Շույոկի լիազորությունների ժամկետը կրճատվել էր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն