azatutyun.am «Զապորոժիե դեմ այս գիշեր իրականացված հարձակման ընթացքում Ռուսաստանը հյուսիսկորեական արտադրության բալիստիկ հրթիռներ է կիրառել»,- այսօր Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել, ևս 19-ը վիրավորվել են։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Հյուսիսային Կորեայից ստացած սպառազինությունից բացի, Զապորոժիեի դեմ հարձակման ընթացքում ռուսական կողմը նաև հեռակառավարվող ավիացիոն ռումբեր և «Ցիրկոն» տեսակի հրթիռներ է կիրառել։